Ռոմանո․ Չավիի տեղափոխությունը ժամերի հարց է

«Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին շուտով պաշտոնապես կարող է ներկայացվել կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Ինչպես տեղեկացնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 41-ամյա մասնագետը պատրաստվում է հանդիպել կատարյան ակումբի բոլոր աշխատակիցներին և ֆուտբոլիստներին՝ վերջիններիս հրաժեշտ տալու նպատակով։

Ըստ Ռոմանոյի՝ Չավիի տեղափոխությունն Իսպանիա ժամերի հարց է։