Անգլիայի Պրեմիեր Լիգան ներկայացնող երկու ակումբներ հետաքրքրված են ռուս դարպասապահ Նիկիտա Հայկինի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է Football Insider-ը, խոսքը գնում է «Ուոտֆորդի» և «Նորվիչի» մասին։ Նորվեգական «Բուդե-Գլիմտի» դարպասապահը ժամանակին հանդես է եկել «Չելսիի» երիտասարդական թիմում և ունի անգլիական անձնագիր, ինչն ավելի է հեշտացնում հնարավոր տեղափոխությունը։
Հայկինը նորվեգական ակումբում է հանդես գալիս 2019 թվականից և հասցրել է նվաճել Նորվեգիայի չեմպիոնի տիտղոսը։ Նիկիտան հրավեր է ստացել նաև Ռուսաստանի ազգային հավաքականից։ Դարպասապահի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 600 հազար եվրո։