Օբամեյանգը ձմռանը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Լոնդոնի «Արսենալի» ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Լա Լիգա։

Ինչպես տեղեկացնում է Goal-ը, գաբոնցու ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը կփորձի գործարքն իրականացնել արդեն առաջիկա ձմռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը «զինագործների» կազմում մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։