Գենկի դեմ խաղում Դևիդ Մոյեսը հասավ հրաշալի նվաճման

Եվրոպա Լիգայի շրջանակում Լոնդոնի «Վեսթ Հեմը» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց բելգիական «Գենկի» հետ։

Հանդիպումն առանձնահատուկ ստացվեց անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի համար։ Շոտլանդացի մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրեց իր կարիերայի 1000-րդ հանդիպումը։

Բացի «Վեսթ Հեմից», 58-ամյա մարզիչն աշխատել է նաև «Պրեսթոնում», «Էվերթոնում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Սանդերլենդում» և իսպանական «Ռեալ Սոսյեդադում»։