NHL. Խաղային օրվա արդյունքները

Հոկեյի Ազգային Լիգայի կանոնավոր առաջնության շրջանակում տեղի ունեցան խաղային օրվա հերթական հանդիպումները։

«Բոսթոնը» սեփական հարկի տակ 5-1 հաշվով հաղթեց «Դետրոյթին», «Վեգասը» ույն հաշվով հաղթանակի հասավ «Օտտավայի» նկատմամբ։

«Ֆլորիդան» օվերթայմում 5-4 հաշվով հաղթեց «Վաշինգթոնին», «Պիթսբուրգը» ևս օվերթայմում 3-2 հաշվով առավելության հասավ «Ֆիլադելֆիայի» նկատմամբ։

«Այլենդերսը» արտագնա խաղում 6-2 հաշվով հաղթեց «Մոնրեալին», «Սենթ Լյուիսը» նույնպես մրցակցի հարկի տակ 5-3 հաշվով առավելության հասավ «Սան Խոսեի» նկատմամբ։ «Սիեթլն» էլ 5-2 հաշվով հաղթանակի հասավ «Բուֆալոյի» նկատմամբ։

«Տորոնտոն» օվերթայում 3-2 հաշվով հաղթեց «Տամպային», «Դալլասը» ևս օվերթայմում 4-3 հաշվով հաղթեց «Կալհարիին»։

Արևելյան կոնֆերենցիայում 19 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է «Ֆլորիդան»։ «Կարոլինան» 18 միավորով մրցաշարային աղյուսակում երկրորդն է։

Արևմտյան կոնֆերենցիայում 16 միավորով առաջատարն է «Էդմոնտոնը»։ 15 միավորով 2-3 տեղերն են կիսում «Սենթ Լյուիսը» և «Կալհարին»։