Կոնտեն նույն ակումբից ցանկանում է ձեռք բերել միանգամից երեք ֆուտբոլիստի

«Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հետաքրքրված է «Տորինոյի» երեք ֆուտբոլիստների ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, իտալացի մասնագետը լոնդոնյան ակումբի կազմը ցանկանում է ուժեղացնել՝ Անդրեա Բելոտիի, Վիլֆրիդ Սինգոյի և Գլեյսոն Բրեմերի տրանսֆերներն իրականացնելով։

Ըստ աղբյուրի՝ այս տարբերակներից առաջնայինը մասնագետի համար Սինգոյի տարբերակն է։ Կոտ դ’ իվուարցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 25 միլիոն եվրո։