Միլանը 18-ամյա հարձակվողին դիտարկում է որպես Իբրահիմովիչին փոխարինողի

«Միլանը» հետաքրքրված է «Լաս Պալմասի» 18-ամյա հարձակվող Ալբերտո Մոլեյրոյի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, իտալական գրանդը հարձակվողին դիտարկում է որպես շվեդ հարձակվողին հետագա փոխարինողի։

Մոլեյրոյի պայմանագրի ժամկետն իսպանական ակումբի հետ լրանում է 2023 թվականին։ Վերջինիս տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 2,5 միլիոն եվրո։

Ավելի վաղ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Բարսելոնան», սակայն «Լաս Պալմասը» մերժել էր առաջարկը։