Միլանը՝ Չեմպիոնների Լիգայի հակառեկորդի հեղինակ

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում «Միլանը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Պորտուի» հետ։

Չորս տուրից հետո Ստեֆանո Պիոլիի գլխավորած ակումբը վաստակել է ընդամենը մեկ միավոր։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, այս ցուցանիշը «ռոսոներիների» պատմության մեջ հակառեկորդային է՝ Չեմպիոնների Լիգայի շրջանակում։

Հիշեցնենք, որ «Միլանն» ակումբային ամենահեղինակավոր մրցաշար է վերադարձել յոթ տարվա դադարից հետո։