Ռոմայի մարզական տնօրենը խոսել է Ազմունի նկատմամբ հետաքրքրվածության մասին

«Ռոմայի» մարզական տնօրեն Տիագու Պինտոն խոսել է հռոմեական ակումբի կողմից «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունի նկատմամբ ունեցած հետաքրքրվածության մասին։

«Իհարկե, մեր սկաուտները մշտապես հետևում են Չեմպիոնների Լիգայի հանդիպումներում ելույթ ունեցող ֆուտբոլիստներին, բայց մենք հետաքրքրվածություն չենք ցուցաբերում Ազմունի նկատմամբ, այդ տեղեկությունը չի համաապաատասխանում իրականությանը»,- Պինտուի խոսքերն է մեջբերում sport24-ը։