NHL. Խաղային օրվա արդյունքները

NHL-ում տեղի ունեցան կանոնավոր առաջնության հերթական հանդիպումները։

«Կարոլինան» հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթեց «Չիկագոյին», «Էդմոնտոնն» էլ սեփական հարկի տակ 5-2 հաշվով առավելության հասավ «Նեյշվիլի» նկատմամբ։

«Կոլամբուսը» օվերթայմում 5-4 հաշվով հաղթեց «Կոլորադոյին»։ «Լոս Անջելես» – «Սենթ Լուիս» հանդիպման հիմնական ժամանակը և օվերթայմն ավարտվեցին 2-2 հաշվով, իսկ բուլիտներով հաղթանակ կորզեցին տանտերերը։

Տոնած հաղթանակների շնորհիվ «Էդմոնտոնը» և «Կարոլինան» դուրս եկան իրենց կոնֆերենցիաների առաջին հորիզոնական։