Զենիթը ցանկանում է ձեռք բերել բրազիլացի գոլահարին

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է շվեյցարական «Բազելի» հարձակվող Արթուր Կաբրալի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Transfers24hr-ը, ռուսական ակումբը ցանկանում է բրազիլացուն ձեռք բերել արդեն առաջիկա ձմռանը։ 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը» և Լևերկուզենի «Բայերը»։

Ընթացիկ մրցաշրջանում Կաբրալը մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 23 գոլի հեղինակ։ Հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։