NHL. Խաղային օրվա արդյունքները

NHL-ում տեղի ունեցան խաղային օրվա հերթական ինը հանդիպումները։

«Մոնրեալ» – «Դետրոիթ» և «Ֆիլադելֆիա» – «Արիզոնա» խաղերում գրանցվեց միևնույն 3-0 հաշիվը՝ հօգուտ տան տերերի։ «Տորոնտո» – «Վեգաս» և «Անահեիմ» – «Նյու Ջերսի» խաղերում նույնպես գրանցվեց նույն հաշիվը, բայց այս անգամ տանտերերը հաղթեցին 4-0 հաշվով։

«Մինեսոտան» օվերթայմում 5-4 հաշվով հաղթեց «Օտտավային», «Նեյշվիլը» հյուրընկալվելիս օվերթայմում 3-2 հաշվով հաղթեց «Կալհարիին»։ «Վանկուվերը» նույն հաշվով և կրկին օվերթայմում, բայց սեփական հարկի տակ առավելության հասավ «Ռեյնջերսի» նկատմամբ։

«Վիննիպեգ» – «Դալլաս» հանդիպման հիմնական ժամանակը և օվերթայմն ավարտվեցին 2-2 հաշվով, իսկ բուլիտների արդյունքում հաղթեց «Վիննիպեգը»։ «Սան Խոսեն» էլ տանտիրոջ կարգավիճակով 5-3 հաշվով հաղթանակի հասավ «Բուֆալոյի» նկատմամբ։

Արևելյան կոնֆերենցիայում 17 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ֆլորիդան»։ Մեկ միավոր պակաս ունի «Կարոլինան»։ Արևմտյան կոնֆերենցիայում 14-ական միավորով առաջին հորիզոնականը կիսում են «Էդմոնտոնն» ու «Կալհարին»։