Նյուքասլը Էմերիից հստակ պատասխան է ստացել

«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մերժել է անգլիական «Նյուքասլի» ղեկավարության՝ գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկը։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, իսպանացի մասնագետի՝ առաջարկը մերժելու գլխավոր պատճառն այն է, որ վերջինիս դուր չի եկել ակումբի ղեկավարների կողմից առաջ քաշած զարգացման ծրագիրը։

Հիշեցնենք, որ «Նյուքասլը» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է մի շարք թեկնածուների, իսկ վերջին օրերին Էմերիի հետ միասին նշվում էր նաև երիտասարդ մասնագետ Էդդի Հաուի անունը։