Վլահովիչի տրանսֆերը ձեռք բերելու համար նոր թեկնածու է հայտնվել

«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի համար իսկական «որս» է սկսվել։

Ինչպես տեղեկացնում է Le10Sports-ը, սերբ հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու համար պայքարին միացել է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը երիտասարդ ֆուտբոլիստին դիտարկում է որպես Կիլիան Մբապեին հնարավոր փոխարինողի, եթե վերջինս հեռանա։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը «մանուշակների» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։ Վլահովիչի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 50 միլիոն եվրո։