Շվեդիան հաղթեց Լեհաստանին ու առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ (տեսանյութ)

ԵՎՐՈ-2020. E խումբ

Խմբային փուլի վերջին տուրում Շվեդիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում հաղթանակի հասավ Լեհաստանի ընտրանու նկատմամբ:

Երկրորդ րոպեին Ֆորբսբերգն առաջ մղեց շվեդներին: 59-րդ րոպեին «Լայպցիգի» հարձակվողը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը: Երկու րոպե անց Լևանդովսկին կրճատեց հաշվի տարբերությունը: Հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ «Բավարիայի» հարձակվողը հաշիվը դարձրեց 2:2: Ավելացված ժամանակում շվեդները վճռեցին խաղի ելքը: Վիկտոր Կլեսոնի գոլի շնորհիվ Շվեդիայի ընտրանին հաղթանակ տարավ ու 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղն ու դուրս եկավ փլեյ-օֆֆ: 

Լեհաստանի հավաքականը 3 խաղից վաստակեց ընդամենը մեկ միավոր ու դուրս մնաց պայքարից: