Վալերի Կարպինը նշել է՝ ով է եղել իր մարզչական կարիերայի ամենաանկառավարելի ֆուտբոլիստը

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը նշել է, թե իր գլխավորությամբ հանդես եկած ֆուտբոլիստներից ով է եղել ամենաանկառավարելին։

«Ամենաանկառավարելի ֆւտբոլիստն անկասկած եղել է Էիդեն Մաքգիդին։ Նա գլխի հետ կապված լուրջ խնդիրներ ուներ։ Ֆուտբոլիստներն առհասարակ իրենց ակումբներում և ազգային հավաքականներում լրիվ տարբեր կերպ են իրենց պահում։

Ռուսաստանի հավաքականում այնքան էլ երկար ժամանակ չեմ անցկացրել ֆուտբոլիստների հետ, որպեսզի պատասխանեմ, թե նրանցից ով է ամենաանկառավարելին։ Այս պահի դրությամբ բոլորի հետ էլ հեշտ է «լեզու գտնել»,- այս մասին Կարպինը խոսել է Коммент Шоу հաղորդմանը հյուրընկալված ժամանակ։