Արսենալը հետաքրքրված է Իտալիայի հավաքականի հարձակվողի ծառայություններով

Իտալիայի հավաքականի և «Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։

Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, հարձակվողին իր կազմում ցանկանում է տեսնել Լոնդոնի «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ «զինագործների» ղեկավարությունը արդեն հունվարին կսկսի բանակցությունները ֆուտբոլիստի հետ՝ առաջիկա ամռանը գործարքն իրականացնելու նպատակով։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Բելոտին ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։

27-ամյա հարձակվողն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է յոթ հանդիպման՝ դառնալով երկու գոլի հեղինակ։