NHL-ում տեղի ունեցան հերթական երեք հանդիպումները։
«Տամպան» 3-2 հաշվով առավելության հասավ «Վաշինգթոնի» նկատմամբ։ Մրցաշրջանում առաջին անգամ սառցադաաշտից առանց արդյունավետ գործողություն կատարելու հեռացավ հյուրերի հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը։
«Չիկագոն» 5-1 հաշվով հաղթեց «Օտտավային», «Էդմոնտոնն» էլ 5-2 հաշվով հաղթանակի հասավ «Սիեթլի» նկատմամբ։ Այս հաղթանակի շնորհիվ «Էդմոնտոնը» կրկին արևմտյան կոնֆերենցիայի առաջատարն է։