Լոնդոնի «Տոտենհեմը» կբավարարի իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի պահանջները, եթե վերջինս ստանձնի անգլիական գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ակումբի ղեկավարությունը պատրաստ է ձմեռային տրանսֆերների համար Կոնտեին տրամադրել 100 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 52-ամյա մասնագետը լոնդոնյան գրանդի հետ համաձայնեցրել է երկու տարվա պայմանագիր և տարեկան կստանա 15 միլիոն եվրո աշխատավաարձ։