Անգլիական գրանդը պատրաստ է Սպորտինգի ֆուտբոլիստի համար վճարել 80 միլիոն եվրո

Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Պեդրու Գոնսալվեշը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։

Ըստ աղբյուրի՝ լիսաբոնյան ակումբը չի պատրաստվում բաժանվել Գոնսալվեշից, սակայն վերջինիս հրաժարագինը կազմում է 80 միլիոն եվրո, իսկ մերսիսաիդյան ակումբը պատրաստ է վճարել այդ գումարը։

Հարձակվողը «Սպորտինգի» կազմում մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 27 գոլի հեղինակ։