Իբրահիմովիչ․ ՊՍԺ-ն չէր լինի ներկայիս մակարդակին, եթե ես չհայտնվեի այնտեղ

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը անդրադարձել է ՊՍԺ-ի ներկայիս խաղամակարդակին՝ նշելով, որ եթե ինքը հանդես չգար փարիզյան ակումբում, վերջինս չէր ունենա ներկայիս կարգավիճակը։

«Երբ նոր սեփականատերերը գնեցին ՊՍԺ-ն, ես առաջին ֆուտբոլիստն էի, որի հետ նրանք պայմանագիր կնքեցին։ Առանց ինձ փարիզյան ակումբը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա հիմա։

Որոշ մարդիկ մտածում էին, թե ես այնտեղ էի տեղափոխվել հանուն փողի կամ քաղաքի, բայց ես տեղափոխվեցի, և ակումբում ամեն բան փոխվեց դեպի դրականը»,- այս մասին շվեդ հարձակվողը խոսել է Téléfoot-ի հետ զրույցի ընթացքում։