Մեսին խոսել է նեյմարի և Մբապեի հետ համագործակցության մասին

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է իր թիմակիցներ Կիլիան Մբապեի և Նեյմարի հետ համագործակցության մասին։

«ՊՍԺ-ում հանդերձարանն ուղղակի հրաշալի է։ Նման մթնոլորտն օգնեց ինձ ավելի հեշտ հարմարվել։ Նեյմարի հետ ես ունեմ բավականին հարուստ պատմություն և հիշողություններ։

Մենք շարունակ պահել ենք մեր հիանալի կապը անգամ այն բանից հետո, երբ այլևս միասին չէինք խաղում։ Ինչ վերաբերվում է Մբապեին, սկզբում ամեն ինչ տարօրինակ էր դասավորվում, քանի որ Կիլիանը հստակ չգիտեր՝ մնու՞մ է Փարիզում, թե հեռանում է։ Նրա մտքերն այդ օրերին բավականին տարբեր էին։

Ի ուրախություն բոլորիս, մենք միմյանց հրաշալի ենք հասկանում ինչպես խաղադաշտում, այդպես էլ դրա սահմաններից դուրս։ Անհնար է համեմատել այն ժամանակվա «Բարսելոնայի» և ներկայիս ՊՍԺ-ի եռյակները, նրանք շատ տարբեր են։

Ինձ բախտ է վիճակվել Իսպանիայում լինել այդ հրաշալի եռյակի մի մասնիկը, և հոսով եմ, որ նույն հաջողությունները կգրանցենք նաև այս եռյակով»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Sport.es-ը։