Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը մոտ է Անգլիայի Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, բելգիացու ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ «Արքայական ակումբն» արդեն հարձաակվողին տրանսֆերի է հանել։
«Ռեալը» պատրաստվում էր Ազարի տրանսֆերը վաճառել առաջիկաա ամռանը, սակայն, եթե անգլիական ակումբը կարողանա բավարարել մադրիդցիների ֆինանսական պահանջները, գործարքը տեղի կունենա արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ավելի վաղ 30-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նրա նախկին ակումբը՝ Լոնդոնի «Չելսին»։