Թոփ-10 ազատ գործակալները

Շուտով կբացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը, որն իր հետ կբերի հետաքրքիր տեղափոխությունների հերթական «փունջը»։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ներկայումս 10 ամենաթանկարժեք տրանսֆերային արժեք ունեցող, բայց միևնույն ժամանակ ազատ գործակալի կարգավճակ ունեցող ֆուտբոլիստներին։

10․ 🇫🇷 Հաթեմ Բեն Արֆա (2,000,000 եվրո)

34-ամյա ֆրանսիացու վերջին ակումբը իր հայրենի երկիրը ներկայացնող «Բորդոն» էր, որի կազմից Բեն Արֆան հեռացել է 2021 թվականի հուլիսի մեկին։

9. 🏴󠁧󠁢󠁥󠁮󠁧󠁿 Ջեք Ուիլշիր (2,000,000 եվրո)

Ուիլշիրի վերջին ակումբը եղել է անգլիական «Բորնմութը», որտեղից 29-ամյա կիսապաշտպանը հեռացավ անցած ամռանը։ Հետագայում Ուիլշիրը փորձեց նոր ակումբ գնտնել։ Մի քանի տարբերակներ կային Իտալիայում, սակայն գործարքն այդպես էլ չկայաացավ։

8. 🇧🇷 Սիդնեյ (2,000,000 եվրո)

32-ամյա պաշտպանի վերջին ակումբը եղել է իսպանական «Բետիսը», որտեղ նա անցկացրեց երեք մրցաշրջան և անցած տրանսֆերային պատուհանի վերջին օրը հեռացավ այնտեղից։

7. 🇨🇭 Լորիս Բենիտո (2,500,000 եվրո)

29-ամյա Բենիտոյի վերջին ակումբը ևս ֆրանսիական «Բորդոն» էր, որտեղ եզրային պաշտպանն անցկացրեց երկու մրցաշրջան։ Բենիտոն հասցրել է նաև մեկ հանդիպման մասնակցել Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում։

6. 🇺🇾 Գաստոն Ռամիրես (2,500,000 եվրո)

Հարձակողական ոճի կիսապաշտպանի վերջին ակումբն իտալական «Սամպդորիան» էր, որտեղ 30-ամյա ուրուգվայցին անցկացրել է նախորդ չորս մրցաշրջանները։

5. 🇧🇷 Լուկաս Ֆերնանդո (3,000,000 եվրո)

29-ամյա բրազիլացի կիսապաշտպանը վերջին մեկուկես մրցաշրջանն անցկացրեց չինական «Բեյջինգ Գոուանում», որտեղից հեացավ անցած օգոստոսին։

4. 🇫🇷 Կլեմեն Գրենյե (3,000,000 եվրո)

30-ամյա հենակետային կիսապաշտպանի վերջին ակումբը ֆրանսիական «Ռենն» էր, որի կազմում վերջինս անցկացրեց երեք մրցաշրջան։

3. 🇵🇾 Օսկար Ռոմերո (3,500,000 եվրո)

29-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը 2019 թվականին «Շանհայ Շենհուայից» տեղափոխվեց արգենտինական «Սան Լորենցո», որտեղ անցկացրեց երկու մրցաշրջան և հեռացավ անցած օգոստոսին։

2. 🇧🇷 Պաուլինյո (5,000,000 եվրո)

33-ամյա Պաուլինյոն անցած ամռանը չինական «Գուանչժու Էվերգրանդից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի», սակայն նոր ակումբում մնաց ընդամենը երկու ամիս և մինչ օրս ազատ գործակալի կարգավիճակով սպասում է նոր տարբերակի։

1․ 🇵🇾 Անխել Ռոմերո (5,000,000 եվրո)

29-ամյա Ռոմերոյի վերջին ակումբը նույնպես եղել է արգենտինական «Սան Լորենցոն», որտեղ երկու մրցաշրջան անցկացնելուց հետո պարագվայցին հեռացավ անցած ամռանը։