Սելարայանը մեր ակումբի առաջատարներից է․ Կոլամբուս Քրյուի մարզիչ

«Կոլամբուս Քրյուի» գլխավոր մարզչի օգնական Էզրա Հենդրիկսոնը խոսել է թիմի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի մասին։

«Լուկասը գիտեր, որ այսօր պետք է թիմին տաներ իր հետևից և նա արեց դա։ Թիմում լավագույնը լինելը լուրջ առաջադրանք է, որին բախվել է նաև Սելարայանը։ Այսօր նա հրաշալի խաղաց նաև պաշտպանությունում։

Լուկասի գործողությունները անբացատրելի կարող են լինել սովորական երկրպագուի աչքերով, բայց մենք՝ մարզիչներս, այդ ամենը շատ լավ ենք տեսնում»,- այս մասին Հենդրիկսոնը խոսել է «Օրլանդո Սիթիի» դեմ հաղթական խաղից հետո, որում Սելարայանը դարձել էր դուբլի հեղինակ։