«Ջենոայի» ղեկավարությունը կապ է հաստատել Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոյի հետ, հայտնում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը կարող է աշխատանքի անցնել իտալական ակումբում։
Այս պահին «Ջենոան» իտալական Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի տասնութերորդ տեղում է, ակումբի ներկայիս մարզիչը վերջին հնարավորությունն է ստացել առաջիկա տուրից առաջ։ Եթե Դավիդ Բալարդինին չկարողանա կատարել առաջադրանքը, նրան կհեռացնեն։
Աղբյուրը նաև նշում է , որ եթե Պիրլոյի հետ պայմանավորվել չստացվի, ապա «Ջենովայի» ղեկավարությունը կդիմի Ջենարո Գատուզոյին։