Միլանը կրկնել է Ա Սերիայի ռեկորդը

Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Միլանը» 2-1 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ։

Այս հաղթանակի շնորհիվ Ստեֆանո Պիոլիի սաները կրկնեցին Ա Սերիայի ռեկորդը։

Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «ռոսոներիները» կրկնել են «Ռոմայի», «Յուվենտուսի» և «Նապոլիի» ցուցանիշը՝ մրցաշրջանի մեկնարկային 11 խաղերից հաղթելով 10-ում։