Օվեչկինը խոսել է NHL-ում իր հրաշալի մեկնարկի մասին

«Վաշինգթոնի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինը խոսել է NHL-ի ընթացիկ մրցաշրջանում իր հրաշալի մեկնարկի մասին։

«Ինձ շատ է օգնում այն հանգամանքը, որ անգամ կանոնավոր առաջնության ընթացքում ինձ հետ է իմ ֆիզպատրաստության մարզիչ Պավել Բուրլաչենկոն։ Մենք վաղուց գիտենք, թե ինչպես պետք է անել ամեն բան։ Մենք աշխատում ենք հատուկ պլանով։

Հարկավոր է հավուր պատշաճի պատրաստվել մրցաշրջանի ողջ ընթացքին։ Այս մրցաշրջանը բավականին երկար է տևելու՝ հաշվի առնելով օլիմպիական խաղերը։ Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի վաղը, այդ պատճառով պետք է շատ լավ մարզվել։ Առանց խաղընկերների աջակցության ես ոչինչ չէի կարողանա միայնակ անել։ Այս ամենը թիմային աշխատանքի արդյունք է»,- Օվեչկինի խոսքերն է մեջբերում NHL-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ հոկեյի Ազգային Լիգայի ընթացիկ մրցաշրջանում ռուս հոկեյիստը մասնակցել է ութ հանդիպման՝ դառնալով ինը գոլի և վեց արդյունավետ փոխանցման հեղինակ։