Լակազետը կողմնորոշվել է նոր ակումբի կազմում

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո»։ 2022 թվականի ամռանը Լակազետը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։

Ըստ աղբյուրի՝ 30-ամյա հարձակվողի ընտրությունը մադրիդյան գրանդի վրա կանգ է առել այն պատճառով, քանի որ վերջինիս կազմում հանդես է գալիս իր հայրենակից Անտուան Գրիզմանը։