Անգլիական երկու գրանդներ կպայքարեն Ռեալի հարձակվողի համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։

Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, սերբ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և «Արսենալը»։

Ընթացիկ մրցաշրաջանում 23-ամյա հարձակվողը «սերուցքայինների» կազմում մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Հարկ է նշել, որ բոլոր դեպքերում Յովիչը խաղադաշտ է մտել երկրորդ խաղակեսում։