Միլանն ընդհատեց Մոուրինյոյի ռեկորդային շարքը

Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման» Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ 1-2 հաշվով պարտվեց «Միլանին»։

Այս պարտության արդյունքում ընդհատվեց «գայլերի» գլխավոր մարզչի ռեկորդային շարքը։ Մոուրինյոն Ա Սերիայի շրջանակում չէր պարտվել 43 անընդմեջ տնային հանդիպում։ Այս ցուցանիշը Իտալիայի առաջնության ռեկորդ է։

Մինչ երեկվա հանդիպումը «յուրահատուկը» հռոմեացիների ղեկին չէր պարտվել հինգ անընդմեջ տնային խաղ՝ ևս 38 անպարտելի խաղ անցկացնելով «Ինտերը» գլխավորելու տարիներին։ Միլանյան գրանդի ղեկին Մոուրինյոն տնային խաղերում պարտություն չի կրել 2008-2010 տարիների ընթացքում։