Նյուքասլը կողմնորոշվել է գլխավոր մարզչի հարցում

«Նյուքասլ Յունայթեդի» ղեկավարությունը բազմաթիվ տարբերակներ է դիտարկել, սակայն չի կարողացել գտնել նոր գլխավոր մարզիչ իրենց թիմի համար։

Todofichajes-ը հայտնում է, որ «կաչաղակները» դիմել են Ջոն Թերիին, և ըստ աղբյուրի, այս պահին բանակցություններում «սայլը շարժվել է տեղից»։

Հիշեցնենք, որ այժմ անգլիացին առանց աշխատանքի է, երբ ամռանը հեռացել է «Աստոն Վիլայից»։

«Նյուքասլի» նոր ղեկավարությունը պատրաստ է գումար ծախսել ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային տրանսֆերների վրա։ Այս մրցաշրջանի գլխավոր խնդիրը Անգլիայի Պրեմիեր լիգայում տեղը պահպանելն է։