Մերոնք դրսում․ Սելարայանը և Ալեքսանյանը դուբլի, Յագանը և Առուստամյանը գոլի, Բիչախչյանը՝ կրկնակի ասիստի հեղինակ։

Հանգստյան օրերին իրենց ակումբների կազմերում հերթական հանդիպումներն անցկացրին արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստները։

🇮🇹 ⚽ Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում «Ռոման» 1-2 հաշվով զիջեց «Միլանին»։ Տանտերերի կազմում հանդիպման առաջին կեսին մասնակցեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ «Ռոման» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը։

🇦🇷 ⚽ Արգենտինայի առաջնության 19-րդ տուրում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց «Խիմնասիային»։ Տանտերերի կազմում 67-րդ րոպեին փոխարինվեց Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ «Բոկա Խունիորսը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

🇺🇸 ⚽ MLS-ի 33-րդ տուրում «Կոլամբուս Քրյուն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Դի Սի Յունայթեդին»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ մեր հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ «Կոլամբուս Քրյուն» ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականով։

🇸🇰 ⚽ Սլովակիայի առաջնության 13-րդ տուրում «Ժիլինան» 4-1 հաշվով հաղթեց «Զլատե Մորավցեին»։ Տանտերերի կազմում երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը։ Վահանը փոխարինվեց 67-րդ րոպեին։ «Ժիլինան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։

🇷🇺 ⚽ Ռուսաստանի պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Կրասնոդարը» 0-1 հաշվով զիջեց «Կրիլյա Սովետովին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

🇷🇺 ⚽ Ռուսաստանի պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Ռոստովը» հյուրընկալվելիս 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սպարտակի» հետ։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց մեր հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ «Ռոստովը» 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։

🇺🇦 ⚽ Կանանց ՈՒկրաինայի առաջնության 11-րդ տուրում «Ժիլստրոյ 1-ը» մրցակցի հարկի տակ 9-0 հաշվով ջախջախեց «Պոդոլյեին»։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի անդամ Քրիստինե Ալեքսանյանը։ «Ժիլստրոյ 1-ը» մրցաշարային աղյուսակում երրորդն է։

🇷🇺 ⚽ Ռուսաստանի ազգային ֆուտբոլային լիգայի (ՖՆԼ) 20-րդ տուրում «Կուբանը» 2-1 հաշվով հաղթեց «Ենիսեյին»։ «Կուբանի» կազմում 62-րդ րոպեին խաղադաշտ մտավ Արթուր Սարկիսովը, որը հետագայում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Սարկիսովի թիմը մրցաշարային աղյուսակում 17-րդն է։

🇷🇺 ⚽ Ռուսաստանի ազգային ֆուտբոլային լիգայի (ՖՆԼ) 20-րդ տուրում «Տեքստիլշչիկը» 4-1 հաշվով հաղթեց «Կամազին»։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Տիգրան Ավանեսյանը, իսկ Ալբերտ Մնացականյանը մնաց պահեստայինների նստարանին։ «Տեքստիլշչիկը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։

🇷🇺 ⚽ Ռուսաստանի ազգային ֆուտբոլային լիգայի (ՖՆԼ) 20-րդ տուրում «Վոլգարը» 1-0 հաշվով հաղթեց «Ակրոնին»։ Հաղթող թիմի կազմում 90-րդ րոպեին փոխարինվեց Արտյոմ Սիմոնյանը, իսկ 83-րդ րոպեին խաղադաշտ էր մտել Արտյոմ Պողոսովը։ «Վոլգարը» մրցաշարային աղյուսակում 20-րդն է։

🇷🇺 ⚽ Ռուսաստանի ազգային ֆուտբոլային լիգայի (ՖՆԼ) 20-րդ տուրում «Մետալուրգը» 1-0 հաշվով հաղթեց «Օրենբուրգին»։ Տանտերերի կազմում միակ և հաղթական գոլը խփեց Արթուր Առուստամյանը։ Առուստամյանը փոխարինվեց 81-րդ րոպեին։ Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Արշակ Կորյանը։ «Օրենբուրգը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին, «Մետալուրգը»՝ 17-րդ հորիզոնականը։

🇧🇪 ⚽ Բելգիայի առաջին դիվիզիոնի առաջնության 10-րդ տուրում «Լյերսը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Վասլանդ-Բևերենին»։ Հյուրերի երրորդ գոլը խփեց Իվան Յագանը։ «Լյերսը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։