Պոգբան որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան նոր պայմանագիր չի կնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ։

Sport Italia-ի լրագրող Ռուդի Գալետտիի խոսքերով՝ Պոգբայի առաջնահերթ տարբերակը Թուրինի «Յուվենտուս» վերադառնալն է, որտեղ նա խաղացել է 2012-ից 2016 թվականներին։

Աղբյուրի համաձայն՝ «ծեր սինյորան» պատրաստ է Պոգբային առաջարկել տարեկան 12,5 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն դրա համար թուրինցիներին անհրաժեշտ է վաճառել կիսապաշտպան Աարոն Ռեմսիին և կիսապաշտպաններից մեկին՝ Ուեսթոն Մաքքենիին կամ Ադրիեն Ռաբյոյին։

Նշվում է, որ Պոգբան ունի նաև պլան B, եթե նրա՝ Թուրին տեղափոխությունը չկայանա․ դա Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելն է: