Ռեալի հարձակվողը կոտրել է քիթը Էլչեի հետ խաղում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը հայտարարել է, որ ստիպված կլինի վիրահատության ենթարկվել։

Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Էլչեի» հետ խաղում (2:1), որում Դիասը դեբյուտային հանդիպումն անցկացրեց այս մրցաշրջանում, հարձակվողը քթի կոտրվածք է ստացել։

«Ես շատ գոհ եմ իմ դեբյուտից և թիմի հաղթանակից, բայց, ցավոք, ցավալի բախումից հետո ես կոտրեցի քիթս և այժմ վիրահատության կարիք ունեմ։

Ես կբացակայեմ մի քանի օր, բայց արդեն անհամբեր սպասում եմ ընկերներիս մոտ վերադառնալուն»,- գրել է Դիասը Instagram-ում։