Վալիևան՝ Կանդայի Գրան Պրիի հաղթող․ նա երկու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել

Հոկտեմբերի 31-ի գիշերը (Երևանի ժամանակով) Կանադայում տեղի ունեցավ Skate Canada Գրանդ Պրիի երկրորդ փուլը, որտեղ աղջիկները հանդես են եկել ազատ ծրագրում։

Լավագույն արդյունքը ցույց տվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Կամիլա Վալիևան։ Նա իր ծրագրի համար ստացել է 180,89 միավոր։ Ընդհանուր առմամբ, ազատ և կարճ ծրագրերում նա հավաքել է 265,08 միավոր։

Բացի այդ, Վալիևան երկու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ազատ ծրագրի միավորների քանակով, ինչպես նաև երկու ծրագրերի միավորների ընդհանուր քանակով։ Նշենք, որ հենց նրան էին պատկանում նախորդ ռեկորդները՝ 174,31 միավոր և ընդհանուր 249,24 միավոր։

Երկրորդ և երրորդ տեղերը ևս զբաղեցրել են ռուս գեղասահորդուհիները՝ Ելիզավետա Տուկտամիշևան (232,88) և Ալյոնա Կոստորնայան (214,54):

Կանադայի Գրան Պրի (Skate Canada)

Կանայք. Վերջնական արդյունքները

1. Կամիլա Վալիևա (Ռուսաստան) – 265.08

2. Ելիզավետա Տուկտամիշևա (Ռուսաստան) – 232,88

3. Ալյոնա Կոստորնայա (Ռուսաստան) – 214,54

4. Մայ Միհարա (Ճապոնիա) – 210.01

5. Ալիս Լյու (ԱՄՆ) – 206,53