Տոբոլը՝ Ղազախստանի չեմպիոն, Աստանան և Կայրաթը կմասնակցեն եվրագավաթներին

«Տոբոլը» դարձավ 2021 թվականի մրցաշրջանի Ղազախստան ֆուտբոլի առաջնության ոսկե մեդալակիր։ Ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ դարձավ ՂՊԼ-ի չեմպիոն։

Կոստանայի թիմը մրցաշրջանի արդյունքներով վաստակեց 61 միավոր և չորս միավորով գերազանցեց Տիգրան Բարսեղյանի «Աստանային», որը զբաղեցրեց երկրորդ տեղը։ Բրոնզը բաժին հասավ Կամո Հովհաննիսյանի «Կայրաթին», որն իր ակտիվում ունի 51 միավոր։ Այսպիսով, «Աստանան» և «Կայրաթը» ձեռք բերեցին եվրագավաթների ուղեգրեր։

Չորրորդ տեղը զբաղեցրել է Պետրոպավլովսկի «Կիզիլ-Ժարը»։ 

«Կայսարը» և «Ժետիսուն» լքեցին ՂՊԼ-ն։ Նրանց տեղը 2022թ․ մրցաշրջանում կզբաղեցնեն «Ակսուն» ու «Մախթարալը»։