Ժորժինյոն յուրահատուկ ցուցանիշ է գրանցել

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն «Նյուքասլի» հետ խաղում 11 մետրանոց է իրացրել (3-0):

Սա Պրեմիեր լիգայում տասներորդ անընդմեջ գոլն է, որը նա խփել է 11 մետրանոցից։

OptaJoe-ի փոխանցմամբ՝ Ժորժինյոն Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով 11 մետրանոց հարվածից անընդմեջ 10 գոլ է խփել։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 13 խաղում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: