Մադրիդի «Ռեալը» Բրազիլիայում գտել է հերթական տաղանդին։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Արքայական ակումբի» տրանսֆերային նպատակը «Ֆլամենգոյի» 17-ամյա կիսապաշտպան Մաթեուս Ֆրանկան է։ Ըստ աղբյուրի՝ տաղանդավոր ֆուտբոլիստը աչքի է ընկնում բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ և գոլային հոտառությամբ։
«Սերուցքայինները» պատրաստ են վերջինիս տրանսֆերի դիմաց բրազիլական ակումբին վճարել 100 միլիոն եվրո։ Հենց այդքան է կազմում Մաթեուսի հրաժարագինը։