Պավլյուչենկո․ 2008թ․ մեր հավաքականը միայն առաջին խաղակեսում 5 գոլ կխփեր Ռուսաստանի ներկայիս հավաքականին

Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոման Պավլյուչենկոն համեմատել է իր ժամանակների և ներկայիս հավաքականների խաղամակարդակը։

«Ես համեմատում եմ այժմյան հավաքականը ԵՎՐՈ 2008-ի թիմի հետ։ Երբեմն կարդում եմ ներկայիս հավաքականի խաղացողների հարցազրույցները, որտեղ նրանք ասում են, որ Ռուսաստանի ներկայիս հավաքականը շատ ավելի ուժեղ է։ Նույն տեսակետը վերջերս հայտնել էր նաև իմ նախկին խաղընկեր Վասիլի Բերեզուցկին։

Ես նայում եմ խաղային բոլոր դիրքերը, բոլոր խաղացողներին և կարող եմ հստակ ասել, որ այն ժամանակվա հավաքականը մեկ խաղակեսում հինգ գոլ կխփեր այս թիմին և կասեր՝ ցտեսություն»,- Պավլյուչենկոյի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։