Գրիզմանը Աթլետիկոյի պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն է

Լա Լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» 2-2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Լևանտեի» հետ։

Մադրիդյան ակումբի գոլերից մեկը խփել է ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։ Այսպիսով, Գրիզմանը «Աթլետիկոյի» կազմում իր գոլերի թիվը հասցրեց 134-ի, ինչի շնորհիվ այս պահին ակումբի պատմության լավագույն ռմբարկուների մեջ 5-րդն է։

30-ամյա ֆուտբոլիստից ավելի շատ գոլի հեղինակ դարձել են Լուիս Արագոնեսը (172 գոլ), Ադրիան Էսկուդերոն (169), Պակո Կամպոսը (154) և Խոսե գարատեն (136)։