Իտալական երկու գրանդները կպայքարեն Սպարտակի ֆուտբոլիստի համար

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ջրդան Լարսոնը կարող է տեղափոխվել Ա Սերիա։

Ինչպես տեղեկացնում է Aftonbladet-ը, շվեդ հարձակվողի ծառաայություններով հետաքրքրված են «Միլանը», «Նապոլին», «Վոլֆսբուրգը» և «Վեսթ Հեմը»։

Ավելի վաղ տեղեկություն էր տարաածվել, որ վերջինիս իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Ֆիորենտինան», սակայն ավելի ուշ «մանուշակները» ժխտել էին իրենց հետաքրքրվածության մասին լուրը։