Չիլիի հավաքականի և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, վերջինիս իր թիմում ցանկանում է տեսնել «Մարսելի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին։ Հիշեցնենք, որ 34-ամյա Վիդալը և Սամպաոլին միասին աշխատել են Չիլիի հավաքականում։
Վիդալը առաջիկա ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը միլանյան ակումբում անցկացրել է վեց հանդիպում՝ դառնալով երկուական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։