Գելոյանը ճանաչվել է գավաթային հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Կալինինգրադի «Բալթիկայի» հարձակվող Իշխան Գելոյանը ճանաչվել է Ռուսաստանի գավաթի խաղարկության՝ «Խիմկիի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Գելոյանի խաղին գնահատական է տվել «Բալթիկայի» մեթոդիստ Նիկոլայ Բորշը․

«Իշխանը ողջ խաղի ընթաացքւմ ամենաակտիվն էր։ Նա շատ բան տվեց թիմին։ Գելոյանն իսկապես լավ հանդիպում անցկացրեց և արժանի է լավագույնին»։

Հարձակվողի խաղի մասին իր կարծիքով է կիսվել նաև թիմի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Արտամոնովը․

«Հանդիպման ընթացքում Իշխանը ստեղծում էր ոչ միայն վտանգավոր պահեր, այլև խաղընկերների համար ազատ տարածություններ էր բացում։ Նա մեծ ծավալի սևագործ աշխատանք կատարեց»։