Ցուցանիշ, որով Կումանը վերջին 18 տարում համարվում է Բարսելոնայի վատագույն մարզիչը

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Ռոնալդ Կումանը կարևոր ցուցանիշով վերջին 18 տարում համարվում է կատալոնական ակումբի վատագույն մարզիչը։

Կումանը «կապտանռնագույնների» ղեկը ստանձնել էր 2020 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ իսպանական գրանդն անցկացրել է 67 հանդիպում, որոնցից 39-ում հաղթել է, 12 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 16 պարտություն։

Այսպիսով, «Բարսելոնան» հոլանդացու գլխավորությամբ հաղթել է հանդիպումների 58%-ը։ Համեմատության համաար նշենք, որ Կումանից առաջ ակումբը գլխավորող Կիկե Սետյենը հաղթել էր հանդիպումների 64%-ը։

Կումանից վատ արդյունք վերջին անգամ գրանցել էր Ռադոմիր Անտիչը, որի գլխավորությամբ 2003 թվականին ակումբն անցկացրել էր 24 հանդիպում՝ հաղթելով դրանց 50%-ը։