Տեդեսկոն կարող է գլխավորել գերմանական ակումբը

Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն կարող է աշխատանքի անցնել Բունդեսլիգայում։

Ինչպես տեղեկացնում է Frankfurter Neue Presse-ն, 36-ամյա մասնագետը կարող է նշանակվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզչի պաշտոնում։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում «Այնտրախտը» ինը տուրից հետո զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։