Աղբյուր․ Կումանը ոչ մի ցենտ չի զիջի Բարսելոնային փոխհատուցման գումարից

Ռոնալդ Կումանը, ով երեկ երեկոյան հեռացվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից, մտադիր է ստանալ ակումբի կողմից նախատեսված փոխհատուցման ամբողջ գումարը։

Լրագրող Մոի Լյորենսի խոսքերով՝ Կումանը չի պատրաստվում ոչ մի ցենտ զիջել փոխհատուցման գումարից, որն ակումբը ստիպված կլինի վճարել պայմանագրի խզումից հետո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պետք է հոլանդացուն վճարի մոտ 12 միլիոն եվրո։

Այսօր «Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունը հայտնել է, թե ով է լինելու թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը Ռոնալդ Կումանի հրաժարականից հետո։Այս պաշտոնը կզբաղեցնի Սերխի Բարխուանը, ով նախկինում գլխավորել է «Բարսելոնա Բ»-ն։