Արսենալը մտադիր է անվճար ձեռք բերել Բորուսիայի կիսապաշտպանին

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է Շվեյցարիայի հավաքականի և Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Դենիս Զաքարիայի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է լրագրող Քրիստիան Ֆալկը, լոնդոնյան ակումբը կսպասի մինչև առաջիկա ամառ, երբ վերջինս կունենա ազատ գործակալի կարգավիճակ, այնուհետև կփորձի անվճար իրականացնել գործարքը։

Ըստ աղբյուրի՝ «զինագործների» ղեկավարությունը պատրաստվում է արդեն առաջիկա ձմռանը սկսել բանակցությունները։