Բավարիան զրկվեց համաշխարհային ռեկորդ գրանցելու հնարավորությունից

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակում 0-5 հաշվով զիջեց Մյունխենգլադբախի «Բորուսիային»։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, մյունխենյան գրանդը խաղադաշտից առանց խփած գոլի է հեռանում աաջին անգամ՝ 2020 թվականի փետրվար ամսից ի վեր։ Այդ ժամանակ «Բավարիան» գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել «Լայպցիգի» հետ։

Մինչ երեկվա հանդիպումը «Բավարիան» գոլի հեղինակ էր դարձել 84 անընդմեջ խաղում։ Այս ցուցանիշով համաշխարհային ռեկորդը պատկանում է արգենտինական «Ռիվեր Փլեյթին», որը պարտություն չի կրել 1936 թվականից մինչև 1939 թվականներին՝ 96 անընդմեջ հանդիպում։