Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Լևերկուզենի «Բայերի» տաղանդավոր կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։

Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը պատրաստ է 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց լևերկուզենցիներին վճարել 150 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Վիրցին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»։